|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են ուղիղ շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից։
Հոկտեմբերի 21-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Գեորգի Զուրաբիշվիլիին նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ։
«Գեորգի Զուրաբիշվիլիի հետ կապը հաստատել ենք։ Նրա ռուսաստանցի գործընկերը որոշվել է, նա փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է, որը համակարգում է Հարավային Կովկասի ուղղությունը։ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս հօգուտ Վրաստանի հետ պրագմատիկ և փոխշահավետ հարաբերությունների կառուցման», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։