|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը կշարունակի շփումները պաղեստինցիների, իսրայելցիների և եգիպտացիների հետ՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու համար, մինչդեռ ամեն ինչ բարդ է: Այս մաիսն ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոսոտին»:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը միակ երկիրը չէ, որն այդքան օգնում է Պաղեստինին։ Նրա խոսքով՝ այժմ շատ երկրներ օգնություն են ցուցաբերում Պաղեստինին։
«Ցավոք սրտի, այժմ օգնությունը կարող է առաքվել այնտեղ շատ սահմանափակ ծավալով և միայն Եգիպտոսի տարածքով, միայն «Ռաֆահ» անցակետով, որը գործում է շատ սահմանափակ ռեժիմով, և, ցավոք սրտի, անհրաժեշտ ծավալով օգնությունն այժմ պարզապես չի կարող առաքվել այնտեղ։ Բայց, անշուշտ, ռուսական կողմը կշարունակի բոլոր շփումները պաղեստինցիների, իսրայելցիների և եգիպտացիների հետ՝ հետագայում հնարավորություն փնտրելու՝ ապահովելու նման օգնության ուղղությունը», - ասել է Պեսկովը։