|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պաղեստինի վարչապետ Մուհամմադ Շթայեն սպառնում է հռչակել Պաղեստինյան պետությունը 1967 թ. սահմաններում՝ բռնազավթված Հրեաստանն և Սամարիան ներառյալ. հայտնում է israelinfo.co.il կայքը։
Երեքշաբթի Շթայեն օտարերկրյա լրագրողների հետ զրույցում անեքսիան անվանել է «սպառնալիք Պաղեստինի գոյության համար»: Նա նշել է, որ եթե հուլիսի 1-ին հայտարարվի անեքսիայի մասին, ապա երկրի կառավարությունը կհայտարարի Պաղեստինի պետության ստեղծման մասին:
Մուհամմադ Շթայեն նաև հավելել է, որ բռնակցումը պաղեստինցիների հետ բոլոր պայմանավորվածությունների խախտում է. «Եվ սա միայն հայտարարություն չէ, մենք տեսնում ենք, թե ինչպես է Իսրայելը պատրաստվում»:
Իսրայելի ԳՇ պետ Բենի Գանցը պատրաստվում է այցելել Հորդանան՝ փորձելու պայմանավորվել պայմանների շուրջ, իսկ վաղը Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Երուսաղեմ՝ Իսրայելի ղեկավարությանը բացատրելու, որ Գերմանիան չի աջակցելու բռնակցումը: