|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությամբ և շարունակում է շփումները Երևանի և Բաքվի հետ։Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ զսպվածության կոչ անելով երկու երկրներին։
«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ հատվածներում աճի միտում ունի: Անկախ ամեն բանից՝ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր: Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ և, իհարկե, երկու կողմերին կոչ ենք անում զսպվածության դրսևորել և գործել երեք տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով՝ իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։