|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանական կողմն անկեղծորեն տրամադրված է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների վերսկսմանը և շարունակմանը: Այդ մասին լրագրողներին Բաքվում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը. հայտնում է Report-ը:
Նա նշել է, որ երեկ Ադրբեջանի նախագահի հետ երկար և հանգամանալից զրույց է ունեցել: «Ռուսաստանը` որպես Ադրբեջանի և Հայաստանի մոտ գործընկեր ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, կանի ամեն բան փոխզիջումների ձեռք բերման շրջանակում պայմանների ստեղծման համար: Կձգտենք կրեատիվ գաղափարներ գտնել, որոնք կօգնեն կարգավորման համար հիմք ձևավորել»,-ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև հույս է հայտնել, որ պաշտոնական Երևանը ընտրություններից հետո և կառավարության ձևավորման փուլից հետո կշարունակի ակտիվ շփումները ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նա հիշեցրել է, որ երկու երկրների ղեկավարների միջև շփումերը տեղի են ունեցել ընտրություններից առաջ: «Ներկայումս, երբ արդեն պետք է ձևավորել կառավարությունը, դրանից հետո, կարծում եմ, հայկական կողմը պատրաստ կլինի ադրբեջանցիների, ԵԱՀԿ համանախագահների հետ վերսկսել այդ գործընթացը»,- ասել է Լավրովը: