|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը РИА Новости-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտության թեմային: Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցությունների շարունակմանը հակամարտության փուլային կարգավորման գործընթացը սկսելու նպատակով:
«Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների վերջին գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով կայացած զրույցը ցույց է տալիս Ադրբեջանի՝ բովանդակալից երկխոսություն վարելու պատրաստակամությունը: Ցավոք, Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու մինչև օրս նկատվող քաղաքական ոչ կայուն վիճակը որոշակիորեն արգելակել են բանակցային գործընթացը: Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը մոտ ապագայում կկարողանա քաղաքական կամք դրսևորել գործող ձևաչափով ու արդեն հայտնի օրակարգի հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: