|
Փոխարժեքներ
15 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանն ամերիկյան կողմի հետ քննարկում է ուկրաինական հարցը՝ բովանդակային կերպով և հիմնվելով փաստացի տվյալների վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ամեն դեպքում, մենք ամերիկացիների հետ շփվում ենք բովանդակային մակարդակով՝ հիմնվելով իրական փաստերի վրա, այդ թվում՝ տեղում տիրող իրավիճակի և այս հակամարտության հիմքում ընկած պատճառների։ Սա ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի, ուղղափառ հավատքի և այլնի նկատմամբ վերաբերմունքը»,- ասել է Լավրովը՝ «Վեստի» լրատվական ծառայությանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ։
Ռուսական պատվիրակությունը գլխավորող, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր, լայնածավալ գերիների փոխանակման վերաբերյալ, որի կոնկրետ մանրամասները կհրապարակվեն մոտ ապագայում։