կարևոր
1036 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-15 13:13
Աշխարհ

Մայամիի օդանավակայանում օդանավերի բախման հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Մայամիի օդանավակայանում օդանավերի բախման հետևանքով երկու մարդ է վիրավորվել

Մայամիի միջազգային օդանավակայանում օդանավերի բախման հետևանքով երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է ABC7-ը։

Ավելի վաղ CBS-ը հաղորդել էր, որ Մայամիի միջազգային օդանավակայանում բախվել են բեռնատար և ուղևորատար օդանավեր։ Միջադեպը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։

«Երկու անձ թեթև վնասվածքների կապակցությամբ բուժօգնություն է ստացել դեպքի վայրում, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել»,- ասվում է հայտարարության մեջ։