|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ավելի քան 100 մարդ վիրավորվել է, մեկը մահացել է Կեմերովոյում տրամվայի բախման հետևանքով, РИА Новости-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Ըստ թարմացված տվյալների՝ տուժել է 102 մարդ, որոնցից մեկը մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Կեմերովոյի ղեկավար Դմիտրի Անիսիմովն ավելի վաղ հայտարարել էր մեկ մահվան մասին, իսկ Ռուսաստանի առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը РИА Новости-ին ասել է, որ ընդհանուր առմամբ տուժել է 90 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, իսկ 78 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։
Հիշեցնենք՝ Կեմերովոյում այսօր վաղ առավոտյան բախվել է երկու տրամվայ: Մեկ մարդ մահացել է, կան տուժածներ։