կարևոր
613 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-28 16:25
Աշխարհ

Իսպանիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 զոհ կա

Իսպանիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 զոհ կա

Իսպանիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել երկու արագընթաց ուղևորատար գնացքների մասնակցությամբ խոշոր երկաթուղային վթար։ Իսպանական լրատվամիջոցների տվյալներով՝ աղետի հետևանքով զոհվել է առնվազն 46 մարդ, տասնյակներ վիրավորվել են։

Ողբերգությունը տեղի է ունեցել Տոլեդո նահանգի Լոս Եբենես և Ուրդա բնակավայրերի միջև գտնվող արագընթաց երկաթուղային գծի վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Renfe AVE արագընթաց գնացքը բախվել է իր ետևից եկող Iryo օպերատոր գնացքին։ Հարվածի ուժգնության պատճառով առնվազն երկու ուղևորատար վագոն դուրս է եկել գծերից և լուրջ մեխանիկական վնասվածքներ ստացել։