կարևոր
1084 դիտում, 5 ժամ առաջ - 2026-10-27 22:02
Քաղաքական

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հայտարարությունից պարզ դարձավ՝ իշխանությունը պատրաստ է TRIPP-ի հարցով առաջ գնալ՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրմանը սպասելու։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա, բայց Սյունիքով անցնող ճանապարհի հարցն արդեն առաջ են տանում։ Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։