կարևոր
1036 դիտում, 3 ժամ առաջ - 2026-10-27 21:12
Աշխարհ

Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Փեզեշքիանի հետ

Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Փեզեշքիանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զրույց են ունենում Գազ արտահանող երկրների ֆորումի ութերորդ գագաթնաժողովի շրջանակում։

Ռուսաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է, իսկ Բուշերի ատոմակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը կատարում է Իրանում իրականացվող նախագծերի շրջանակում ստանձնած բոլոր պարտավորությունները։

Երկու երկրների առաջնորդները նաև առանձնազրույց են ունեցել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։ Պուտինը նշել է, որ տարածաշրջանում ստեղծված իրադրությունը մտահոգություն է առաջացնում, և Ռուսաստանը հույս ունի, որ զարգացումները դրական ընթացք կունենան։