կարևոր
3262 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-23 18:17
Հասարակություն

Բուլղարիան գազի երկարաժամկետ գործարքի շուրջ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ

Բուլղարիան գազի երկարաժամկետ գործարքի շուրջ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ

Բուլղարիայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատարը ժամանել է Ստամբուլ բանակցությունների համար, որոնք, ինչպես նա հույս ունի, կհանգեցնեն Թուրքիայում հեղուկացված բնական գազի տերմինալների նկատմամբ երկարաժամկետ հասանելիության եւ գազի տարանցման մասին համաձայնագրի:

Բանակցություններին մասնակցում են նաեւ բուլղարական պետական գազային «Բուլգարգազ» ընկերության եւ գազային ցանցի օպերատոր «Բուլգարտրանսգազ» ընկերության ղեկավարները, հաղորդում է Reuters-ը: 

Ռուսաստանը, որը ծածկում է բալկանյան երկրի գազի պահանջարկի ավելի քան 95 տոկոսը, ապրիլին դադարեցրել է մատակարարումները Բուլղարիա այն բանից հետո, երբ Սոֆիան հրաժարվել է ռուբլով վճարել կատարել։

Էներգետիկայի նախարարության խոսնակը հայտնել է, որ նախարարի պաշտոնակատար Ռոսսեն Խրիստովը եւ ղեկավարները հինգշաբթի ուշ երեկոյան մեկնել են Ստամբուլ:

Մեկնելուց առաջ Խրիստովը լրագրողներին հայտնել է, որ բուլղարական Bulgargaz-ի եւ թուրքական Botas-ի միջեւ բանակցություններն արագ են ընթանում, եւ նա հույս ունի, որ այս տարի կհաջողվի համաձայնության հասնել:

«Մենք բանակցություններ ենք վարում թուրքական ՀԲԳ տերմինալներում տարեկան մեկ միլիարդ խորանարդ մետր գազի հզորության պահուստավորման եւ Botas ցանցով մինչեւ մեր սահման գազի տարանցման շուրջ»,-ասել է Խրիստովը:

«Դա շատ կարեւոր է, քանի որ մենք ունենք բավարար առաջարկներ ՀԲԳ փոխադրումների վերաբերյալ»,-ասել է նա։ 

Բուլղարիան ցանկանում է թուրքական տերմինալներում հզորություններ պահպանել մինչեւ 2036 թվականը, որպեսզի տարեկան 1 մլրդ խորանարդ մետր ՀԲԳ ներկրի։ 2023 թվականի տարողությունը ավելի քիչ կլինի, քանի որ Bulgargaz-ն արդեն ամիսներ շարունակ պատվիրել է սլոթեր հունական ՀԲԳ տերմինալում։

Ըստ Խրիստովի՝ Botas-ի հետ հզորության եւ տարանցման գործարքը Bulgargaz-ին թույլ կտա գազի ներմուծման սեփական պայմանագրերը կնքել ամերիկյան կամ եվրոպական ՀԲԳ արտադրողների հետ եւ նվազեցնել կախվածությունը ռուսական գազից:

Ավելի լավ գների հասնելու համար Bulgargaz-ը կարող է նաեւ միանալ Botas-ի արդեն առաջադեմ բանակցություններին ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ՀԲԳ խոշոր արտադրողների հետ, ասել է նա:

Ներկայումս երկիրը Ադրբեջանից տարեկան 1 մլրդ խորանարդ մետր գազ է ներկրում եւ հոգում է իր մնացած կարիքները՝ տարեկան մոտ 3 մլրդ խորանարդ մետր, հարեւան Հունաստանից հեղուկացված բնական գազի ներկրման հաշվին։