կարևոր
724 դիտում, 3 ժամ առաջ - 2026-10-27 18:14
Տնտեսական

ՀՀ-ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8%-ով. վիճակագրություն

ՀՀ-ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8%-ով. վիճակագրություն

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 %-ով։

«Sputnik Արմենիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Հաշվետու ժամանակահատվածում, սակայն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 %-ով` կազմելով 677 մլրդ 145.8 մլն դրամ։ Շարունակել է նվազել նաև արտահանումը. եթե հունվար-օգոստոսին նվազումը կազմել էր 6.5 %, ապա հունվար սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 8 %-ի նվազում` կազմելով 1 տրլ 917,9 մլրդ դրամ։

Փոխարենը կրկին աճել է ներմուծումը (9.5 %)` կազմելով 3 տրլ 632.3 մլրդ դրամ։

Ինչպես և սպասելի էր` այս տարվա հունվար–սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ աճ է գրանցել շինարարության ոլորտը` 24.9 % կազմելով 583 մլրդ 818.1 մլն դրամ, և ծառայությունների ոլորտը 13 %-ով` կազմելով 3 տրլ 455 մլրդ 582 մլն դրամ։ Ի դեպ, հունվար-օգոստոսին ծառայությունների ծավալն աճել էր 8 %-ով։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5.8 %-ով` կազմելով 2 տրլ 361 մլրդ 636.6 մլն դրամ։

Ներքին առևտրի շրջանառությունը 9 ամսվա տվյալներով աճել է 0.6 %-ով։

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-օգոստոսին կազմել է 371.32 դրամ։