|
Փոխարժեքներ
30 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.78 |
| EUR | ⚊ | € 434.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.9378 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 137.88 |
«Ես վստահեցնում եմ՝ պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի։ Հայաստանին սպառնում են երկու մարդ՝ Ալիևը և Փաշինյանը»,- մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ։
Լրագրողները հետաքրքրվեցին. 2018-ին ժողովրդական ալիքի վրա իշխանության եկած մարդիկ վերջին ութ տարում ապացուցել են, որ իշխանությունը իրենց պետք էր առաջին հերթին սեփական կյանքը բարելավելու համար։ Օրինակները շատ են՝ սկսած միլիոնավոր դրամների պարգևավճարներից մինչև առանձնատներ, որոնք կառուցում կամ ձեռք են բերում այսօրվա պաշտոնյաները։ Ինքն ինչպե՞ս է պատրաստվում համոզել ժողովրդին, որ իշխանությունը վերցնելն իրեն պետք է ոչ թե սեփական թիմը հարստացնելու, այլ Հայաստանն ուժեղացնելու և հարստացնելու համար։ Ի պատասխան Սամվել Կարապետյանն ասաց. «Դրա համար գալիս են արդեն հարստացած մարդիկ, ովքեր հարստանալու կարիք չունեն։ Մենք հարստացնելու ենք հայ ժողովրդին՝ ի տարբերություն ներկա իշխանությունների, որոնք բյուջեն լցնում են սեփական գրպանները»։
«Հունիսի 7-ին պարտվելուց հետո էլ Փաշինյանը գործող Սահմանադրությամբ շարունակելու է պաշտոնավարել մեկ ամիս։ Արդյոք վտանգ չե՞ք տեսնում, որ մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նիստը Փաշինյանը ՏԻՄ-երի օրինակով կփորձի ազդել ձեր թիմի պատգամավորների վրա՝ նրանց դեմ քրեական գործեր հարուցելով կամ այլ մեխանիզմներ կիրառելով»,- հարցրեց լրագրողը։
«Դուք թերագնահատում եք մեր ժողովրդին։ Մենք ունենք ուժեղ ընտրող, ունենք ուժեղ ժողովուրդ։ Դրա համար մենք ունենալու ենք Ուժեղ Հայաստան»,- կարճ պատասխանեց Սամվել Կարապետյանը։