|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659 հազար 471 աշխատատեղ, ինչը ըստ նրա՝ կրկին բացարձակ ռեկորդ է 3-րդ Հանրապետության պատմության ընթացքում:
«Երբեք Հայաստանում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել. 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021-ին աշխատատեղերը ավելի են 37 հազար 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 հազար 758-ով, 2018-ի համեմատ՝ 70 հազար 977-ով», - ասաց նա՝ վստահեցնելով, թե որևէ թվային մանիպուլյացիա չկա: Փաշինյանի խոսքով՝ եթե անհրաժեշտություն լինի, բոլոր աշխատողներին հատ-հատ անուն-ազգանունով կարող են նույնականացնել: