կարևոր
373 դիտում, 53 րոպե առաջ - 2026-10-26 23:58
Տարածաշրջան

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը

Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը

Վրաստանի գլխավոր դատախազությունը բացահայտել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակման մանրամասները. երկու դեռահաս է ձերբակալվել: Այս մասին ասվում է Դատախազության հայտարարության մեջ։

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները ծանոթացել են սոցիալական ցանցերում 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Հաղորդակցության ընթացքում նրանք մշակել են ուսումնական հաստատության վրա հարձակում կազմակերպելու մտադրությունը։

Դեռահասները ընտրել են Թբիլիսիի դպրոցներից և մանրամասն ուսումնասիրել այն: Շենք մուտք գործելու համար նրանք պլանավորել են կեղց ռումբեր տեղադրել՝ խուճապ առաջացնելու և անվտանգության աշխատակիցներին ու անձնակազմին շեղելու համար:

Օգտվելով խառնաշփոթից՝ մեղադրյալները մտադիր էին աննկատ մտնել, քաոս առաջացնել և կրակ բացել դպրոցում գտնվողների ուղղությամբ։

Դատախազությունը ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 18-225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հանցագործությունը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում։

Աղբյուրը՝ Aliq.ge։