կարևոր
952 դիտում, 57 րոպե առաջ - 2026-10-26 23:33
Հասարակություն Քաղաքական

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Երևանի պատերն ու անցումները պիտի մաքրել, ուրեմն պիտի ջնջել Ռոբերտ Աբաջյանի և մյուս հերոսների նկարները, դպրոցները պիտի նորոգել՝ ուրեմն պատերին մեխերի անցքեր պիտի չլնեն՝ հետևաբաև նաև Փառքի անկյուններ, Աշնակի մշակույթի տան պատին խունացել են Նժդեհի ու Մոնթեի նկարները, ուրեմն պիտի ջնջել ու մաքրել պատերը, Արտենիի դպրոցի տանիքին Անդրանիկի խճանկարի հենասյունը ճաքել է, ուրեմն պիտի հեռացնել Անդրանիկի նկարը, հիմա սմարթֆոնի ժամանակներ են, ուրեմն այբբենարանից պիտի Մաշտոցին հեռացնել՝ տեղը QR կոդ դնել։ Եվ այսպես, անվերջ․․․

Թշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․․․

Ուրեմն ո՞վ եք դուք, լռող–հաշտվողներ՝ անարմատ, անհող, անհիշողություն, անհիշատակ․․․ դուք հաջիևինց ներողություն էլ կխնդրեք»։