|
Փոխարժեքներ
26 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հանրակրթական դպրոցների մեծամասնությունում ձևավորվել են սովորողների պաշտպանության թիմեր, սակայն դրանց գործունեության արդյունավետության վերաբերյալ ամբողջական գնահատական ներկայացնելը դեռ վաղ է։ Այս մասին ABC Media-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից։
«Սովորողների պաշտպանության թիմերը դպրոցում գործող բազմամասնագիտական աշխատանքային խմբեր են, որոնց նպատակն է ապահովել սովորողների ֆիզիկական և հոգեբանական անվտանգությունը, կանխարգելել ու վաղ հայտնաբերել բռնության, բուլինգի և այլ ռիսկային իրավիճակները, ինչպես նաև կազմակերպել անհրաժեշտ աջակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Թիմերը ձևավորվում են դպրոցի տնօրենի հրամանով։ Կազմում ընդգրկվում են տնօրենը կամ կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողը, վարչատնտեսական համակարգողը, դասղեկը կամ ուսուցիչը, հոգեբանը, ծնողական խորհրդի և աշակերտական խորհրդի ներկայացուցիչները։ Անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել նաև սոցիալական աշխատողներ, բուժաշխատողներ և համապատասխան այլ կառույցների մասնագետներ։
Թիմերի անդամների հաստատուն թիվ սահմանված չէ և ուղղակիորեն պայմանավորված չէ դպրոցում սովորողների թվով։ ԿԳՄՍՆ-ից նաև հայտնել են, որ թիմերի անդամների համար առանձին հաստիքներ կամ լրացուցիչ վարձատրության չափեր սահմանված չեն։ Դպրոցի աշխատակիցները թիմի աշխատանքներին մասնակցում են իրենց պաշտոնի գործառույթների շրջանակում։
Թիմերի հիմնական գործառույթներն են դպրոցում առկա ռիսկերի բացահայտումն ու գնահատումը, կանխարգելիչ միջոցառումների պլանավորումը, սովորողների պաշտպանության վերաբերյալ հաղորդումների քննարկումը, դեպքերին արձագանքման և անհրաժեշտ աջակցության կազմակերպումը, ինչպես նաև համապատասխան ծառայությունների հետ համագործակցությունը։
Սովորողների պաշտպանության թիմերի գործունեության կազմակերպմանն աջակցելու նպատակով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը լրամշակել է «Դպրոցում սովորողների պաշտպանության և անվտանգության ուղեցույցը»։ Այն ներառում է թիմերի աշխատանքի կազմակերպման մեխանիզմները, բռնության և բուլինգի կանխարգելման, դեպքերի հայտնաբերման, արձագանքման ու ուղղորդման ընթացակարգերը, ինչպես նաև փաստաթղթավորման ձևերն ու մեթոդական գործիքները։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։