կարևոր
778 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 19:10
Աշխարհ Տարածաշրջան

Իրանը կշարունակի միջուկային ծրագրի զարգացումը․ Փեզեշքիան

Իրանը կշարունակի միջուկային ծրագրի զարգացումը․ Փեզեշքիան

Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ծրագիրը միջազգային իրավունքի շրջանակներում և չի ձգտում տիրանալ միջուկային զենքի։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիuտանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Իսլամական Հանրապետությունը չի ձգտում տիրանալ միջուկային զենքի և, որպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, ցանկանում է շարունակել իր միջուկային գործունեությունը՝ միջազգային իրավունքների և պարտավորությունների շրջանակներում»,- շեշտել է նա։

 Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը պահպանում է խաղաղ միջուկային գործունեության իր իրավունքը և ակնկալում է, որ այդ իրավունքը կհարգվի։ 

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին, երբ հարվածել են Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել է պատասխան հարվածներով։ 

Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ փոխադարձ հարվածները կրկին սկսվեցին։

ԱՄՆ, Իսրայել-Իրան հակամարտությունը մնում է չկարգավորված։

Հորմուզի նեղուցի պարբերաբար փակ լինելու պատճառով նավթի գներն անընդհատ տատնվում են։