Փոխարժեքներ
23 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա վերջերս իրականացված հարվածները ոչնչացրել են միջուկային ծրագիրը՝ դրանք որակելով որպես պատրանք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Al Jazeera-ի հետ հարցազրույցում։
«Մեր միջուկային կարողությունները մեր գիտնականների մտքում են, այլ ոչ թե մեր օբյեկտներում», - նշել է նախագահ Փեզեշքիանը։
Մեկնաբանելով Թրամփի հայտարարությունները, որ Իրանը չպետք է միջուկային զենք ձեռք բերի, Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը «համաձայն է դրա հետ»։
Հարցազրույցում Իրանի նախագահը հաստատել է, որ իր երկիրը կշարունակի միջուկային ծրագիրը և ուրանի հարստացումը միջազգային օրենքների շրջանակներում։
«Մենք լիովին մերժում ենք միջուկային զենք ունենալու հնարավորությունը. սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է», - հիշեցրել է նախագահը։
«Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց կշարունակի ուրանի հարստացումը ՝միջազգային իրավունքի համաձայն», - ընդգծել է նա։
Նա նաև շեշտել է, որ Միացյալ Նահանգների հետ ապագա ցանկացած բանակցություն պետք է հիմնված լինի երկու կողմի շահերի վրա, և Թեհրանի դեմ սպառնալիքներն անընդունելի են։
Իրանի կողմից Կատարի ալ-Ուդեյդ ավիաբազայի վրա հարձակման վերաբերյալ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը չի հարձակվել Կատարի պետության և նրա ժողովրդի վրա, այլ հարվածել է իր երկիրը ռմբակոծած ԱՄՆ-ի ռազմակայանին։
Ի պատասխան վերջին պատերազմի ժամանակ Իսրայելի կողմից իր դեմ ուղղված մահափորձի մասին հարցին՝ Իրանի նախագահը պատասխանել է, որ Իսրայելի նպատակն էր սպանել քաղաքական առաջնորդներին ռազմական առաջնորդների սպանությունից հետո, ստեղծել լայնածավալ քաոս և տապալել երկիրն ու համակարգը։