|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանը ցանկացած պահի ունակ է ուրանի հարստացումը հասցնել 63%-ից բարձր մակարդակի: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Բոլորը տեսան, որ Իրանը սկսել է հարստացնել մինչև 63%: Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք ցանկացած պահի կարող ենք բարձրացնել հարստացման աստիճանը», - մեջբերում է նախագահի մամուլի ծառայությունը:
Միևնույն ժամանակ, Ռոհանին հավելել է, որ «ամեն դեպքում Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել»: «Հարստացումն իրականացվում է բժշկության, էներգետիկ արդյունաբերության և երկրի այլ ոլորտների կարիքների համար»,- ասել է նա:
Մայիսի 11-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը սկսել է ուրանի հարստացումը Նաթանզի կայանում մինչև 63%: Իրանի ղեկավարությունը նախկինում հայտարարել էր, որ ուրանի 60% հարստացման որոշումը կայացվել է ի պատասխան ապրիլի 11-ին Նաթանզում կատարված իսրայելական դիվերսիաների:
Ռոհանին նշել է, որ հարստացումը կիրականացվի խաղաղ նպատակներով և ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո: