25 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 415.63 |
GBP | ⚊ | 481.74 |
GEL | ⚊ | 145.81 |
RUB | ⚊ | 4.18 |
USD | ⚊ | 390.04 |
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Telegram-ի իր ալիքում գրել է․
«Արցախ-Հայաստան սահմանին (Լաչինի միջանցքում) ադրբեջանական ապօրինի անցակետի առկայությունը և անձնագրային/բեռների հսկողությունը արդեն իսկ նշանակում են հսկայական խոչընդոտ մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժի համար, քանի որ.
1. Ադրբեջանը չի կարող վերահսկել այս տարածքը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված վիճելի կարգավիճակը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
2. Ադրբեջանը վարում է էթնիկ զտումների և հայատյացության կանխակալ և ագրեսիվ քաղաքականություն։
3. Չնայած ցանկացած էժան շոուի, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է արգելափակել ցանկացած շարժում։
Հ․Գ. Արցախի կառավարությունը պարբերաբար իր պատրաստակամությունն է հայտնել անել ամեն ինչ՝ Եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան շարժման թափանցիկությունը բարձրացնելու համար՝ բացառելով Ադրբեջանի կողմից որևէ վերահսկողություն»։