Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը՝ չնայած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ընդունած բանաձևին: Այս մասին, ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, Իլամ նահանգում գիտության և մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը հակաիրանական բանաձև էր ընդունել, որում նշվում էր, թե Թեհրանը չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները:
«ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բանաձևը սարսափելի է, բայց մենք կշարունակենք ուրանի հարստացումը և առաջ կշարժվենք այդ ճանապարհով», - ասել է Փեզեշքիանը:
Իրանի ԱԳՆ-ն և Ատոմային Էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևի ընդունման ժամանակ ԱՄՆ-ի և «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գործողությունները: Իրանական երկու գերատեսչությունները հայտարարել են, որ լրացուցիչ միջոցներ են մշակում՝ ի պատասխան միջազգային գործակալության ընդունած բանաձևի: