Միասին կարող ենք
կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-22 20:23
Աշխարհ Տարածաշրջան

Իրանը չի համաձայնել թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ. Բաղայի

Իրանը չի համաձայնել թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ. Բաղայի

Իրանը չի համաձայնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլ տալ մուտք գործել իր միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

Ինչպես փոխանցում են տեղական ԶԼՄ-ը, Բաղային հերքել է տեղեկությունները, թե Թեհրանը համաձայնություն է տվել Միջազգային ատոմային էներգիայի գործակալության տեսուչների կողմից Իրանի միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու վերաբերյալ։

«Ներկայում նման ստուգումների ծրագիր չկա, իսկ այդ հարցի շուրջ հնարավոր որոշումները կախված կլինեն բանակցությունների ընթացքից և դրանց արդյունքներից։

Թեհրանը շարունակում է իր դիրքորոշումը կառուցել ազգային շահերի և միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների համատեքստում»,-նշել է խոսնակը։