|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը թույլ չի տվել ԱԷՄԳ-ի տեսուչներին՝ մտնել Քարաջի օբյեկտ` տեսախցիկներ սպասարկելու համար՝ չնայած ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին տեղեկացրել է ԱԷՄԳ–ը։
Իրանի վերաբերյալ վերջին զեկույցում գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել էր, որ Թեհրանը սեպտեմբերի 20-22-ը թույլատրել է ԱԷՄԳ-ի տեսուչներին՝ սպասարկել մոնիթորինգի և վերահսկման սարքավորումները, բացառությամբ Քարաջում ցենտրիֆուգի բաղադրիչների արտադրամասի։ Գործակալությանը թույլ չեն տվել այնտեղ տեղադրել նոր տեսախցիկներ կամ սպասարկել հները:
«Գլխավոր տնօրենը շեշտում է, որ Իրանի որոշումը` գործակալությանը մուտքի թույլտվություն չտալ Քարաջում TESA համալիրի ցենտրիֆուգային բաղադրիչների արտադրամաս մուտք գործելու համար, հակասում է Իրանի փոխնախագահի և ատոմային էներգետիկայի ծառայության տնօրենի՝ սեպտեմբերի 12-ին հրապարակած համատեղ հայտարարության պայմաններին»,- ասվում է «ՌԻԱ Նովոստի»-ի տրամադրության տակ եղած հայտարարության մեջ: