|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանը և ԱԷՄԳ-ը չորս նախագիծ են համաձայնեցրել միջուկային էներգետիկայի ոլորտում. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է IRNA պետական գործակալությունը՝ վկայակոչելով Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադիին:
«Ավելի քան մեկ միլիոն եվրո (շուրջ 1.1 միլիոն դոլար) արժողությամբ այդ նախագծերը, որոնց ֆինանսավորումը կիրականացվի ԱԷՄԳ-ի կողմից, վերաբերում են տարբեր ոլորտների»,- հայտնել է Աբադին ու նշել, որ նախագծերը ներառում են անվտանգության ապահովման, հետազոտական միջուկային ռեակտորների առաջմղման, միջուկային վառելիքի բնագավառում կադրային ներուժի հետ աշխատանքի, միջուկային թափոնների օգտահանման ոլորտները:
Մշտական ներկայացուցիչը միևնույն ժամանակ հավելել է, որ էներգետիկ կայանների և ուռուցքաբանական հիվանդությունների կանխման ոլորտում երկու նախագծեր ԱԷՄԳ-ի հետ արդեն ընթացքի մեջ են: Դրանք կշարունակվեն 2020 ու 2021 թվականներին: