Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրանը չի քննարկի ուրանի հարստացումը ժամանակավորապես դադարեցնելու հարցը՝ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագիր կնքելու նպատակով: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա հավելել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների վեցերորդ փուլի ամսաթիվը դեռևս նշանակված չէ։ Իրանը սպասում է միջնորդ Օմանից լրացուցիչ մանրամասների՝ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների վերաբերյալ։
Բաղային նաև բացառել է ԱՄՆ-ի հետ ժամանակավոր միջուկային համաձայնագրի հնարավորությունը՝ հերքելով լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ նախնական համաձայնագիրը դիտարկվում է որպես վերջնական համաձայնագրի հասնելու ժամանակավոր քայլ։
«Եթե ամերիկյան կողմից բարի կամք դրսևորվի, մենք նույնպես լավատես ենք, բայց եթե բանակցությունները նպատակաուղղված են Իրանի իրավունքների սահմանափակմանը, ապա բանակցությունները ոչ մի տեղ չեն հասնի», - ընդգծել է նա։