|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Իրանը Օմանում ԱՄՆ-ի հետ բանակցություններում չի քննարկում ուրանի հարստացման լիակատար դադարեցման հարցը։ Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Ուրանի հարստացման դադարեցումն օրակարգում չէ. մեզ դա անհրաժեշտ է էներգետիկայի և դեղագործության ոլորտներում»,- հարցազրույցից հատվածներ է մեջբերում հեռուստաալիքը։
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։ Իրանի պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին։ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքկոֆը։