կարևոր
298 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-22 17:45
Աշխարհ

ԱՄՆ-ն Գերմանիայում փորձարկել է ԱԹՍ-ների խմբեր արձակող ռոբոտացված կայանք

ԱՄՆ-ն Գերմանիայում փորձարկել է ԱԹՍ-ների խմբեր արձակող ռոբոտացված կայանք

ԱՄՆ բանակը Գերմանիայում փորձարկել է ինքնավար անօդաչու թռչող սարքերի խմբեր արձակելու կայանքը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

Փորձարկումներն անցկացվել են Գրաֆենվյոր զորավարժարանում։

ԱԹՍ-ները արձակվել են R3NEGADE ցամաքային ռոբոտացված հարթակի վրա տեղադրված կայանքից, որից հետո ինքնուրույն հարձակվել են նախապես սահմանված թիրախի վրա։