|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, այլ նրան սպառնում են ԱՄՆ-ն և Եվրոպան՝ ստիպելով հրաժարվել հրթիռների մշակումից։ Այս մասին երկրաի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական պետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք չենք փորձում միջուկային զենք ձեռք բերել։ Մեզ սպառնում են ԱՄՆ-ն և Եվրոպան՝ դադարեցնելու մեր հրթիռային ծրագրերը։ Եթե մենք չունենանք հրթիռներ, նրանք մեզ վրա ռումբեր կարձակեն, ինչպես դա արեցին Գազայի հատվածում»,-ասել է Փեզեշքիանը։
Նրա խոսքով՝ Իրանը երբեք չի ցանկացել որևէ հակամարտություն հրահրել, սակայն Իսրայելը փորձել է Թեհրանին ներքաշել պատերազմի մեջ՝ մայրաքաղաքում սպանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին։