|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզշքիանը ամերիկացի հաղորդավար Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ընդգծել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսել և միջուկային զենք ձեռք բերելու ծրագրեր չունի։
«Մենք չենք սկսել պատերազմը և չենք ուզում, որ այն շարունակվի։ Պաշտոնը ստանձնելու օրվանից իմ կարգախոսն է եղել ստեղծել ներքին միասնություն և խաղաղություն հաստատել մեր հարևանների և աշխարհի հետ»,-նշել է նա։
Անդրադառնալով Իսրայելի վարչապետի կողմից Իրանի դեմ քարոզչությանը՝ Փեզեշքիանն ասել է. «1992 թվականից ի վեր Նեթանյահուն փորձել է ձևացնել, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, և ԱՄՆ-ի նախագահները նույնպես երկրորդել են այս մտածելակերպը։ Մինչդեռ Իսլամական Հանրապետությունը ոչ միայն չի ձգտել այդ զենքին, այլև դրանց կառուցումն արգելված է համարում Գերագույն առաջնորդի կողմից հրապարակված ֆեթվայով։ Այս դիրքորոշումը միշտ ստուգվել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից»։
Կարլսոնի հետ հարցազրույցի մեկ այլ հատվածում Փեզեշքիանը քննադատել է Միացյալ Նահանգների վարքագիծը միջուկային բանակցությունների գործընթացում՝ ասելով. «Մենք բանակցությունների սեղանի շուրջ էինք և խոսում էինք խաղաղության մասին։ Մեզ նույնիսկ ասացին, որ Իսրայելը չի հարձակվի առանց համակարգման։ Սակայն վեցերորդ հանդիպման նախօրեին տեղի ունեցած հարձակմամբ, ԱՄՆ-ն գործնականում ռումբ նետեց բանակցությունների սեղանի վրա և ոչնչացրեց դիվանագիտությունը»։
Իրանի նախագահը շեշտել է, որ իր երկիրը միշտ պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և համագործակցել միջուկային գործունեության փաստերի ստուգման համար։