|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը ազդում է միջուկային զենքի չտարածման ռեժիմի վրա. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է Դուշանբեում ընթացող` Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարների խորհրդի նիստում Պուտինը ևս անդրադարձել էր իրանական միջուկային գործարքին` ասելով, որ ՌԴ-ն մտադիր է հասնել այն բանին, որ համաձայնագրի բոլոր մասնակիցները կատարեն իրենց պարտականությունները: