|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանը չի ձգտում միջուկային զենք մշակել։ Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Այաթոլլա Խամենեին արդեն վաղուց հայտարարել է, որ մենք չենք ձգտում միջուկային զենքի ստեղծմանը. նա հրաման է ստորագրել, որն այն արգելում է»,- գրել է նա:
Նաև ընդգծվում է, որ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը» վնասում է Իրանի ժողովրդին և տարածաշրջանում լարված իրավիճակ ստեղծում: «Արդյո՞ք հենց այդ արդյունքներն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների նպատակը, ցույց կտան գործողությունները, ոչ թե խոսքերը»,- գրել է Զարիֆը: