կարևոր
658 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 19:36
Տնտեսական

ԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծի

ԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծի

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և Չինաստանի, Օմանի, Թուրքիայի, Ուզբեկստանի ֆինանսական հաստատությունների ու այլ կազմակերպությունների համատեղ մասնակցությամբ ստեղծվում է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ուղղակի ներդրումների հիմնադրամը (CACPEF)։

Հիմնադրամի նպատակն է ներդրումներ կատարել Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հեռանկարային ընկերություններում՝ համախմբելով երկարաժամկետ կապիտալն ու ոլորտային ռեսուրսները՝ Կենտրոնական Ասիայի արդյունաբերական զարգացմանն աջակցելու համար։

Նախաձեռնությունը հնարավորություն կտա տարածաշրջանի ընկերություններին օգտվել ոլորտային փորձից, տեխնոլոգիաներից և շուկայական ռեսուրսներից, ընդլայնել ներդրումային համագործակցությունն ու նպաստել կայուն տնտեսական զարգացմանը։

Նախաձեռնությունը ԵԱԶԲ-ի՝ Չինաստանում և Մերձավոր Արևելքում գործընկերային կապերի ընդլայնմանն ուղղված աշխատանքի մի մասն է։