23 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 416.84 |
GBP | ⚊ | 482.49 |
GEL | ⚊ | 146.74 |
RUB | ⚊ | 4.2 |
USD | ⚊ | 391.44 |
Հայաստանում գնաճը 2023թ. արդյունքներով կանխատեսվում է 4,6 տոկոսի, Բելառուսում՝ 8, Ղազախստանում՝ 7,8, Ղրղըզստանում՝ 5,2, Ռուսաստանում՝ 6, Տաջիկստանում՝ 6 տոկոսի մակարդակում։ Այս մասին նշվել է Եվրասիական զարգացման բանկի «Մակրոտնտեսական կանխատեսում – 2023թ.» զեկույցում։
2024թ. վերջին գնաճը Հայաստանում կանխատեսվում է 3,3 տոկոսի մակարդակում։
Գնաճը կշարունակի մնալ կենտրոնական եւ ազգային բանկերի թիրախային կողմնորոշիչներից բարձր։ Գնային ճնշում կգործադրի արտադրական-լոգիստիկ շղթաների վերակառուցման պրոցեսը Ռուսաստանում եւ Բելառուսում։ Այնուամենայնիվ, այդ գործոնների ազդեցությունն աստիճանաբար կթուլանա, եւ գների աճը շոշափելիորեն կդանդաղի։