կարևոր
1468 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 13:37
Քաղաքական

Չնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Սաղաթելյանը՝ ընտրությունների արդյունքների մասին

Չնայած աննախադեպ ճնշումներին՝ ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Սաղաթելյանը՝ ընտրությունների արդյունքների մասին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ գրելով․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Հ.Յ. Դաշնակցությունը չորս խոշորացված համայնքներում արձանագրել է հետևյալ արդյունքները.

Ծաղկաձոր՝ 15.4% (449 քվե)

Մարտունի՝ 11.2% (2053 քվե)

Արտաշատ՝ 10.6% (2925 քվե)

Հրազդան՝ 9.6% (1736 քվե)

Չնայած գրանցված աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը, ուստի շնորհակալ ենք այս պայմաններում մեզ քվեարկած յուրաքանչյուր քաղաքացու՝ աջակցության և վստահության համար։

Շնորհակալություն նաև չորս համայնքների ՀՅԴ կառույցների ընկերներին, թեկնածուներին ու թիմերին՝ նվիրումի ու կատարած հսկայական աշխատանքի համար։

ՏԻՄ ընտրությունների մանակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման և պայքարի շարունակության համար։ Ակնհայտ է, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակ կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում, ինչի ուղղությամբ մեր ամենօրյա պայքարը շարունակելու ենք աննահանջ»։