|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:
«Ողջունում ենք Արցախում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք անց են կացվել ժողովրդավարական եւ ազատ պայմաններում: Վստահ ենք, որ այս ընտրությունները մեր երկիրը մեկ քայլով եւս առաջ են տանելու որպես կայացած պետություն եւ ավելի են ամրապնդելու ժողովրդավարական հիմքերը: Ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը կարող է զերծ մնալ բոլոր տեսակի պառակտումներից եւ առավել միասնական ոգով շարունակել երկրի զարգացման ուղին»,- ասել է Իշխանյանը:
«Ապառաժ»