կարևոր
889 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 16:44
Հասարակություն

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել

24News-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից կալանավոր է փախել։

Ականատեսների փոխանցմամբ՝ դեպքի վայրում ոստիկանները խուճապահար գոռացել են՝ «Բռնե՛ք, փախա՛վ»։

Այս պահին ոստիկանները ստուգում են Արմավիրից դուրս եկող բոլոր մեքենաները։

«Հետք»-ի տեղեկություններով՝ դատարանից փախել է Հ․ Ե․-ն, որը կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել՝ դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։

ՆԳՆ-ից 24News-ին հաստատեցին, որ այսօր կալանավորված անձը դատարանի շենքից դիմել է փախուստի։ 24News-ի տեղեկություններով այսօր՝ ժամը 15։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից կալանավոր է փախել