|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր հանրապետության 7 կալանավայրերում ևս ընտրություններ են ընթանում:
Հաշվառված է 1015 ընտրող, որոնց մեծ մասը` մոտ 800 բանտարկյալ քվեարկում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության հանրային կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ Նուբարաշենում արդեն 700 կալանավոր քվեարկություն է կատարել, մինչև 20:00-ն ևս 50-ը կարող են քվեարկել:
Կալանավայրերում գտնվող մյուս ընտրատեղամասերում ևս կալանավորների մեծ մասն արդեն ընտրել է: Ըստ Ղլեչյանի` ընտրությունն անցնում է բնականոն ընթացքով: