|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում ազատազրկված անձը սավանով կախվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 20-ին, ժամը 00:40-ի սահմաններում։
«Խցակիցները նկատել են, որ տղամարդը սավանով իրեն կախել է։ Նրանք կարողացել են շատ արագ կտրել սավանը և փրկել նրա կյանքը։ ՔԿՀ ծառայության աշխատակիցները ահազանգել են շտապօգնություն ու նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,- գրել է կայքը։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ըստ աղբյուրի՝ ինքնասպանության փորձ կատարողը մոտ 35-40 տարեկան Թ. Թորոսյանն է, ով առողջական խնդիրներ է ունեցել։ Նշվում է, որ տղամարդը մի քանի անգամ դիմել է քրեակատարողական ծառայություն, սակայն նրա առողջական վիճակը կարգավորելու համար ոչինչ չի ձեռնարկվել։