Միասին կարող ենք
կարևոր
334 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-01 16:25
Իրավական

Դավիթին կրկին «Արմավիր» ՔԿՀ են տանում, չեն սպասել` մայրը թղթերը ներկայացնի. փաստաբան

Դավիթին կրկին «Արմավիր» ՔԿՀ են տանում, չեն սպասել` մայրը թղթերը ներկայացնի. փաստաբան

Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը` Դավիթ Մինասյանը, կրկին տեղափոխվում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է փաստբան Վարդուհի Էլբակյանը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց 2 ամսով կալանավորել 18-ամյա երիտասարդին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։ Որոշ ժամանակ անց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ տղան, քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Էջմիածնի բժշկական կենտրոն։

«Գիտակցությունը կորցրած տղային ուշքի են բերել և հետ ուղարկել «Արմավիր» ՔԿՀ` առանց որևէ լուրջ հետազոտության։ Անգամ չեն սպասել, որ մայրը նրա հիվանդությունները փաստող թղթերը ներկայացնի»,– ասաց փաստաբանը։