կարևոր
571 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 20:18
Աշխարհ

Գազայում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

Գազայում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր։

Ինչպես հայտնել է պաղեստինյան WAFA գործակալությունը, այս մասին հայտնել են Գազայի բժշկական աղբյուրները։

Պաղեստինի հանրային աշխատանքների նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 25-ին իսրայելական անօդաչու թռչող սարքերը Գազա քաղաքի Շուջաիյյա թաղամասում հրկիզել են տեղահանվածների ճամբարը, որի հետևանքով մոտ 800 պաղեստինցի հարկադրված է եղել լքել իր բնակության վայրը։

Նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել օգնություն ցուցաբերել՝ տեղահանվածներին նոր վրաններով ապահովելու համար։

Հիշեցնենք՝ Իսրայելը Գազայի վրա լայնածավալ հարձակումները սկսեց, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համասը» 2023-ի հոկտեմբերին հարձակվեց Իսրայելի վրա: