կարևոր
883 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 18:56
Աշխարհ

Իսրայելցի նախարարն առաջարկել է Գազայի 2 մլն բնակիչներին արտաքսել Եվրոպա

Իսրայելցի նախարարն առաջարկել է Գազայի 2 մլն բնակիչներին արտաքսել Եվրոպա

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել գրավել ամբողջ Գազայի հատվածը և այնտեղ բնակվողներին վերաբնակեցնել այդ թվում՝ Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։

«Եթե ինձ հարցնեք, թե ինչ է պետք անել Գազայում, մենք պետք է նվաճենք ամբողջ տարածքը։ Ամբողջը», - ասել է Բեն-Գվիրը՝ հավելելով, որ «սա հրեա ժողովրդի երկիրն է» և կոչ է արել խրախուսել պաղեստինցիների արտագաղթը։

Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը, նա աջակցել է Թրամփի՝ մոտ 2 միլիոն պաղեստինցիների վերաբնակեցման ծրագրին՝ առաջարկելով նրանց համար ստեղծել բարենպաստ պայմաններ արտասահմանում։

Բեն-Գվիրը նախկինում հրապարակել էր Փարիզում Գազայի բնակիչների վերաբնակեցման մասին արհեստական ​​բանականության կողմից ստեղծված տեսանյութեր։