|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ավելի շատ զենք է մատակարարում Ադրբեջանին, քան Իսրայելը. այսօր լրագրողներին ասաց Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը՝ խոսելով Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու մասին:
«Եկեք Իսրայելի կողմից սպառազինությունների վաճառքի վերաբերյալ կոնկրետ խոսենք: Իսրայելն այն 5 երկրներից է, որոնք ռազմական սարքավորումներ ու տեխնիկա են մատակարարում: Մենք չենք թաքցնում, որ, համաձայն բաց աղբյուրների, Իսրայելի ռազմական արդյունաբերությունը տարեկան 5-6 մլրդ դոլարի եկամուտ ունի: Շատ հնարավոր է, որ այդ թիվը մեծ լինի, քանի որ կան ինչ-ինչ մասնավոր ընկերություններ, որ իրավունք ունեն համագործակցելու երկրի պաշտպանության նախարարության հետ»,-ասաց նա և նշեց, որ ժամանակին Հայաստանին էլ է առաջարկվել որոշակի ռազմական սարքավորումներ ձեռք բերել, սակայն հայկական կողմը մերժել է: «Ի պատասխան իսրայելական կողմի առաջարկի՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ դա թանկ է և ձեռնտու չէ»,- ասաց Ցինկերը և հավելեց. «Գնդակը Հայաստանի կողմում է, մենք բաց ենք, եթե ցանկություն կա, մենք կքննարկենք այդ հարցը»: