|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանից գնել գերձայնային զենք:
Ըստ նրա՝ Օսակայում G-20 գագաթնաժողովի ժամանակ հարց էր բարձրացվել՝ հաշվի առնել այն հանգամանքը, որ Ռուսաստանն ունի գերձայնային զենք, մինչդեռ աշխարհում նմանատիպ զենք ոչ մի այլ երկիր չունի. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ես Դոնալդին ասացի՝ կուզե՞ս քեզ վաճառենք, դրանով էլ ամեն ինչ կհավասարակշռվի: Իհարկե, նրանք մեզ ասացին, որ շուտով սեփականը կարտադրեն: Դե երևի շուտով կարտադրեն: Բայց ինչո՞ւ գումար ծախսել, երբ մենք արդեն ծախսել ենք: Կարող ենք դրանից օգուտ ստանալ՝ ոչ թե ի վնաս մեր անվտանգության, այլ հավասարակշռելու համար»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումում:
Ռուսաստանը միակ երկիրն է, որը պաշտոնապես հայտարարել է, որ ունի գերձայնային զենք: