|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հաստատել է ԶԼՄ-ների այն տեղեկությունները, որ Սպիտակ տան մոտ բողոքի ցույցերի ժամանակ ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտոնյաները առաջարկել են նախագահ Դոնալդ Թրամփին պատսպարվել ստորգետնյա բունկերում. այս մասին հայտնում է Fox News-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ամեն ինչ այնքան վատ էր, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունը խորհուրդ տվեց նախագահին բունկեր իջնել: Մենք երկրում չենք կարող նման բան թույլ տալ», ու հավելել՝ Դոնալդ Թրամփն, իր հերթին, չի համաձայնել իր գործակալների առաջարկին։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին փաստը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: Այս ամենից հետո ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին։