|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկություն է արել, որի համաձայն՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրներին զուգահեռ, կարելի է գնել նաև ամերիկյան արտադրության «Պատրիոտ» զենիթահրթիռային համալիրներ. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Էրդողանը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի` 5-րդ սերնդի Ֆ-35 կործանիչների արտադրության ծրագրին Անկարայի մասնակցության հարցն արդեն փակված է:
«Ես ԱՄՆ-ին առաջարկ եմ արել՝ Թրամփին ասել եմ, որ մենք կարող ենք ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերին զուգահեռ, նրանցից գնել նաև ամերիկյան արտադրության «Պատրիոտ»-ներ»,- պարզաբանել է Էրդողանը ու նշել նաև, որ ԱՄՆ առաջնորդն առաջարկել է միացյալ ուժերով աշխատել տվյալ հարցի շուրջ:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել: Միացյալ Նահանգները պահանջում է հրաժարվել գործարքից, փոխարենը ձեռք բերել ամերիկյան արտադրության «Պատրիոտ» համակարգեր: Հրաժարվելու դեպքում Վաշինգտոնը սպառնացել է մի շարք հետևանքներով: