|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված նախագիծը Թուրքիային կոչ է անում հրաժարվել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց:
«Մենք Թուրքիային հստակ ազդանշան ենք ուղարկում։ Երկու կուսակցությունների ընդլայնված կոնսենսուսն այն է, որ Թուրքիայի` Ս-400-ներ գնելու պարագայում այն չպետք է Ֆ-35 կործանիչներ ստանա: Երկրի կողմից Ս-400-ների ձեռք բերումը կարող է սպառնալ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Թուրքիան պետք է չեղարկի գործարքը և դրա փոխարեն համագործակցի ԱՄՆ-ի հետ, քանի որ համատեղ աշխատանքը բխում է մեր ընդհանուր շահերից»,- նշվում է Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջնորդ Քևին Մաքարթիի հայտարարությունում: