|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Buzzfeed պարբերականի տվյալներով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինn ապրիլին դիվանագետներից մեկին ԱՄՆ է ուղարկել` ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու առաջարկով. հայտնում է Газета.ру-ն:
Փաստաթղթում ասվել է, որ Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին` ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական ու ռազմական կապուղիները, ինչպես նաև երկու երկրների հետախուզական ծառայությունների միջև կապերը: Առաջարկվել է երկկողմ հատուկ խորհրդակցություններ անցկացնել Աֆղանստանի, իրանական միջուկային գործարքի, Ուկրաինայի և ԿԺԴՀ-ի հարցերով:
Ըստ պարբերականի` ներկայումս կյանքի է կոչվում ՌԴ-ի առաջարկների միայն փոքր մասը: